Հետաքրքիր փաստեր դռների մասին
- Shahinyans
- Jul 31, 2020
- 1 min read
Աշխարհի ամենահին դուռը հայտնաբերվել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Փայտե դռան տարիքը եղել է մոտ 5 հազար տարեկան։

Անգլիայի տարածքում հայտնաբերվել են 11-րդ դարում կառուցված դռներ, որոնք բավական լավ վիճակով պահպանվել են մինչ մեր օրերը:

Աշխարհի ամենածանր դուռը կշռում է 312 տոննա: Տեղակայված է Կալիֆորնիայի Լոուրենսի անվան ազգային լաբարատորիայում:

Ամենաապահով դուռը կրկին գտնվում է ԱՄՆ-ում: Ֆորտ-Նոկս անվանումով դուռը ունի մեկ մետր լայնություն, իսկ քաշը կազմում է 20 տոննա: Դռան վրա տեղադրված են հատուկ ու տարատեսակ գաղտնաբառեր, որոնք կոտրելը տեսականորեն գրեթե անհնար է:

Comments