top of page

Ինչպե՞ս ջահերի տեսականուց կատարել ճիշտ ընտրություն

Shahinyans

Ջահերի խանութներում կարելի է հանդիպել իրարից ամբողջովին տարբեր լուսավորման պարագաների լայն տեսականու, ինչն էլ երբեմն հաճախորդներին կանգնեցնում է բարդ ընտրության առջև:

Մենք առանձնացրել ենք ջահերի 3 տեսակ տան ինտերիերի համար՝

1)Պատերին և առաստաղին ամրացվող լույսեր, որոնք հարմար են փոքր տարածքների լուսավորման համար՝ լոգարան, խոհանոց, միջանցք, երեխաների սենյակ:

2)Կախովի ջահեր, որոնք, շնորհիվ դիզայներական տարբեր լուծումների ներդաշնակ կլինեն ցանկացած բնակարանի դիզայնի հետ:

3)Ներկառուցվող լուսատուներ, որոնք օգտագործվում են որպես լուսավորության լրացուցիչ աղբյուր և ընդգծում են ինտերիերի համապատասխան հատվածները: 

Ջահերի խանութ-սրահների ահռելի տեսականու մեջ ջահի օպտիմալ չափ ընտրելու համար հարկավոր է գումարել տարածքի երկարությունն ու լայնությունը և ստացվածը բազմապատկել 10-ով: Արդյունքում կստացվի ջահի օպտիմալ տրամագիծը՝ արտահայտված սանտիմետրերով: Պետք է նաև հասկանալ՝ արդյոք 1 լամպը կհերիքի տարածքը լուսավորելու համար, թե հարկավոր է մեկ լամպանի լուսատուներից կոմբինացիա ստանալ կամ ընտրել շատ լամպերով ջահեր: Հենց լամպիկներն էլ ունեն տարբեր տեսակներ, որոնք տարբերվում են էներգախնայողությամբ, գնով, երկարակեցությամբ և լույսի ուժգնությամբ, ուստի այս գործոնները ևս պետք  է հաշվի առնել լուսավորությունը նախագծելիս: Պետք է հասկանալ՝ որքան լուսավորություն է անհրաժեշտ սենյակի լուսավորման համար, ինչի համար պետք է հաշվել լամպերի հզորությունը՝ գումարելով ջահի բոլոր լամպիկների հզորությունները: Հյուրասենյակի համար լուսավորությունը պիտի լինի 240Վտ, խոհանոցի համար՝ 150Վտ, իսկ լոգասենյակի համար բավարար կլինի 120Վտ-ը:

Կարող եք ընտրություն կատարել ըստ պատրաստման նյութի՝


1. Ապակյա ջահերը տոնական տեսք են հաղորդում սենյակին, սակայն պահանջում են մանրակրկիտ խնամք: Որպես կանոն ավելի համապատասխանում են հյուրասենյակներին:


2. Մետաղական ջահերը աչքի են ընկնում իրենց ամրությամբ։ Պատրաստվում են պղնձից, բրոնզից կամ պողպատից, կարող են պատվել նիկելով կամ ոսկով:


3. Փայտյա ջահերը մեծամասամբ օգտագործվում են քաղաքից դուրս գտնվող հանգստյան գոտիներում, հյուրանոցներում, պանդոկներում կամ ասիական ոճ ունեցող տարածքներում: Այժմ, փայտյա ջահերը նորաձև են և կարող են օգտագործվել նորաոճ տներում։ Սրանք սենյակին հաղորդում են հարմարավետություն, սակայն պահանջում են հատուկ խնամք և աչքի չեն ընկնում իրենց դիմացկունությամբ:


4. Պլաստիկ ջահերը մատչելի են, ունեն ընտրության լայն հնարավորություն՝ ձևերի, չափերի ու գույների բազմազանության շնորհիվ։


116 views0 comments

Recent Posts

See All

Comments


© 2025 All rights reserved

bottom of page